20:06 , 4 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Երբ Մալմյոյի ոստիկանությունը խուզարկություն էր կատարում 40-ամյա մի տղամարդու տանը, ով կասկածվում էր գողության մեջ, նրանց զարմանքին չափ չկար, երբ ջերմոցում տեսան 2 մետրանոց կենդանի կոկորդիլոս: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Դեպքի վայր ժամանած անասնաբույժները հետազոտում են կոկորդիլոսին, որն ամենայն հավանականությամբ նեղոսյան հազվագյուտ տեսակ է:
Կասկածյալի կինը հայտնել է, որ ամուսինը կոկորդիլոսը ժառանգություն է ստացել իր ընկերոջից:
Նրա սառցարանում ոստիկանները հայտնաբերել են ևս մեկ կոկորդիլոս: