10:54 , 27 նոյեմբեր, 2025ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Գեորգիոս Կարաիսկակիս» մարզադաշտում հաղթեց «Օլիմպիակոսին»` 4։3։
«Արքայական ակումբի» կազմում պոկեր ձևակերպեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
Հունական ակումբի կազմում աչքի ընկան Շիկինյուն, «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Մեհդի Տարեմին և Այուբ Էլ Քաաբին։
Նշենք, որ 6-րդ տուրում Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը սեփական հարկի տակ ուժերը կչափի Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։
Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ (3:1)։
«Զինագործների» կազմում հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո բացեց Յուրիեն Տիմբերը։ 10 րոպե անց մյունխենցիների 18-ամյա հարձակվողը Լենարտ Կառլը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ 1:1։
69-րդ րոպեին լոնդոնցիները կրկին առաջ անցան հաշվի մեջ՝ Նոնի Մադուեկեն խփեց իր առաջին գոլը «Արսենալի» կազմում։ Խաղի վերջնական հաշիվը 76-րդ րոպեին ձևակերպեց փոխարինման մտած Գաբրիել Մարտինելին՝ գնդակն ուղարկելով «Բավարիայի» անպաշտպան մնացած դարպասը։
Լիգայի փուլի վեցերորդ տուրում մյունխենյան գրանդը տանը կընդունի Լիսաբոնի «Սպորտինգին», իսկ «Արսենալը» կհյուրընկալվի «Բրյուգեին»։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար դեկտեմբերի 9-ին և 10-ին։
Զուգահեռաբար ընթացող խաղում գրանցվեց հետևյալ հաշիվը․