«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան


18:23 , 26 նոյեմբեր, 2025

«Այն փորձությունները, այն ճանապարհը, որ միասին անցանք՝ քովիդ, պատերազմ, երգերի ստեղծում, որը շատ-շատ բարդ տրվեց մեզ, հասկացանք, որ ինչ-որ ուրիշ բան է մեզ կապում իրար հետ:

Հասկացա, որ ինքն ինձ համար ամեն ինչ էր՝ ընկեր, հարազատ, հայր, ուսուցիչ... էլ ի՞նչ է կնոջը պետք, երբ քո կողակիցը հենարան է քեզ համար:

Ես սիրեցի ոչ թե Խորեն Լևոնյանին, այլ՝ Խորենին:

Նրա հոգատարությունը բոլորի հանդեպ, ես նման բան չեմ տեսել, բացի ծնողասեր լինելուց նա լավ հայր է, որն ինձ համար ամենակարևորն էր:

Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը, ինձ, իմ բնավորությունը, ամեն ինչ: Ես նրան թուլացած չեմ տեսել ու երբեք չեմ ուզում տեսնել»,- Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման շրջանակներում պատմել է Խորեն Լևոնյանի կինը՝ դերասանուհի Էմմա Ազիզյանը: