Ալենը փիս մանթո է
21:45 , 26 նոյեմբեր, 2025
Այն բանից հետո, երբ հայտարարեց, որ պատրաստ է ընդդիմադիր ԶԼՄ-ներին հարցազրույց տալ ցանկացած հարցի շուրջ, Սիմոնյան Ալենը օրերս կրկին ուղիղ եթեր էր մտել ու հարց ուղղել իրեն լսողներին՝ աշխարհում քանի՞ երկիր գիտեք, որի վարչապետն առաջարկում է ընդդիմադիր ուժերի ղեկավարներին ուղիղ եթերում բանավիճել, իսկ նրանք խուսափում են, քանի՞ երկիր գիտեք, ուր գործող ԱԺ նախագահն առաջակում է գալ յուրաքանչյուր ընդդիմադիր լրատվամիջոցի տաղավար և ցանկացած հարցի պատասխանել: «Չկա տենց երկիր»,-վերջում իր վերդիկտն է կայացրել Ալենը:
Ալենն ակնհայտորեն մանթո է ընկել. ո՛չ Նիկոլին բանի տեղ դնող կա, ո՛չ էլ իրեն: Կարծում էր՝ ընդդիմադիր ԶԼՄ-ները պետք է միմյանց գլուխ ջարդեին, որ իրեն հյուրընկալեին, բայց իր համար անակնկալ կերպով պարզել է, որ թքած ունեն: Հիմա մի տեղը մրմռում է, որ ո՛չ իրեն, ո՛չ էլ շեֆին մարդկանց գլուխն արդուկելու հնարավորութուն չեն տալիս:
Իսկ Ալենը քանի՞ երկիր գիտի, որի ղեկավարությունը սեփական երկիրն է «խուրդել», որ թշնամուն հաճոյանա ու իշխանություն պահի…