Իրականում խնդիրը ոչ թե փողի լինել-չլինելն է, այլ գոյություն ունեցող միջոցների կառավարումը


20:19 , 26 նոյեմբեր, 2025
ՔՊ-ական Ջուլհակյան Արուսը, անդրադառնալով այդպես էլ տարիներ ի վեր չբարձրացվող թոշակների խնդրին, պնդել է, թե իրենք շատ են ուզում թոշակները բարձրացնել, բայց բյուջեում փող չունեն, իսկ ընդդիմության պնդումները, թե կան իրական հնարավորություններ՝ թոշակները բարձրացնելու, հորինածին են:

Հարց է առաջանում՝ եթե իսկապես խնդիրը փողի պակասությունն է, ապա ինչո՞ւ են իշխանությունները, մասնավորապես՝ Նիկոլն ու նրա գրպանային պրեզիդենտ Վահագը, առիթ-անառիթ պնդում, թե փողի պրոբլեմ չունեն. նման պնդումներ հաճախ արվում են այս կամ այն համայնք այցելելիս, ժողովրդի հետ շփվելիս:

Իրականում խնդիրը ոչ թե փողի լինել-չլինելն է, այլ գոյություն ունեցող միջոցների կառավարումը, բաշխումը. մի դեցիլիոն էլ ունենաս, եթե այն ճիշտ չտնօրինես, վերջում ձեռնունայն կմնաս: Այն հսկայական միջոցները, որոնցով Նիկոլը պահում է իր ուժայիններին ու իրեն քաղաքական ծառայություններ մատուցողներին, բավական կլիներ՝ թոշակների հարցը լուծելու համար, բայց քանի որ ընդդիմության ցույցերը ցրելը, քաղբանտարկյաների թիվն ավելացնելը շատ ավելի կարևոր բան է Նիկոլի իշխանության երաշխավորման համար, ուստի փողերը հոսում են ոչ թե ժողովրդի, այլ «ընտրյալների» գրպանները: Եթե նույնիսկ վաղը Հայաստանի բյուջեն կազմի ասենք մի 100 մլրդ դոլար, թոշակներն էլի մնալու են նույնը, քանի որ այդ գումարի առյուծի բաժինը Նիկոլն էլի տալու է իր հետույքն աթոռին սոսնձած պահողներին՝ թքած ունենալով ազգաբնակչութան խոցելի հատվածի վրա: