Մանավազյան Արուսը փորձել է թաքցնել փասը, որ ՔՊ-ն այդպես էլ չի կարողանում մարսել Սարգսյանի հարցազրույցը


15:11 , 26 նոյեմբեր, 2025
ՔՊ-ական Մանավազյան Արուսը, անդադառնալով Սերժ Սարգսյանի՝ «Ինիմնիմի»-ի տաղավարում հյուրընկալվելու փաստին, հայտարարել է, թե զարմացել է՝ ինչպես կարող էր երրորդ նախագահը լուրջ վերաբերվել այդ հաղորդմանն ու մոտ 7 ժամ խոսել հենց այդ տաղավարից: Այսպիսով՝ Արուսը փորձել է նսեմացնել «Անտիֆեյքը» ու «Իմնիմնիմի»-ն՝ ստեղծելու տպավարություն, թե ՔՊ-ն չի մազդվում:

Իրականում Արուսը փորձել է քողարկել անքողարկելին. եթե չեն կարևորում կամ չեն ազդվում, մապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ Սիմոնյան Ալենը Սարգսյանի հարցարզույցից կարճ ժամանակ անց հալածանքներ ձեռնարկեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ: Եթե այդքան անկարևոր էր հաղորդումը, ո՞րն էր իմաստը՝ հայհոյվելու գնով մարդկանց բանտելու, եթե Սվիտալսկու հայաստանյան արկածների մասին նախագահի բացահայտումն անկարևոր էր, ինչո՞ւ է մինչև հիմա ՔՊ-ականների մի տեղը մրմռում:

ՔՊ-ում հասկացել են, որ երրորդ նախագահի հարցազրույցի հետևանքով իրենք կարող են կանգնել փաստի առաջ, և «ջրի երես դուրս գա» այն, որ ՔՊ-ն ամբողջությամբ գործակալական ցանց է՝ որպես «տրոյական ձի» Հայաստանում ներդրված:

Հետաքրքիր է՝ սրանք չե՞ն հասկանում, որ որքան շատ հալածեն, այնքան ավելի պոպուլյար են դարձնելու իրենց զոհերին՝ իրենց իսկ համար դրանից քաղաքական հետևանքներով: