Հայ աստղերը հետապնդելու՞ են ՄԵԼ-ի երիտասարդներին.պարզաբանում է Գրիգոր Մինասյանը


18:08 , 4 հոկտեմբեր, 2013

Asekose.am-ը գրում է.

«Միացյալ երիտասարդական լիգա»-ի կողմից ներկայացված աղմկահարույց ցուցակի վերաբերյալ, ինչի առիթով իրենց կարծիքն ու վրդովմունքն են հայտնել նաև այնտեղ ընդգրկված հայտնիներից շատերըAsekose.am-ի թղթակիցը զրուցել է«AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանի հետ

Պարոն Մինասյան, արդեն հայտնի է, որ մի քանի հանրահայտ անձինք` այդ թվում Սոֆի Մխեյանը և Սոս Ջանիբեկյանը դիմել են AM իրավաբանական ընկերությանը: Նրանք վրդովված են, որ մի խումբ երիտասարդներ հրապարակել էին աղանդավոր արտիստների ցուցակ:


Մեր հաճախորդները վրդովված են ոչ թե որևէ ցուցակի հրապարակումից, այլ իրենց մասին ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելու հանգամանքից:

 Նույնիսկ եթե աղանդավորների ցուցակում նրանք սխալմամբ հայտնվել են, արդյո՞ք դա հիմք է որևէ մեկին դատական կարգով հետապնդելու:

Նախ զանգվածային լրատվության մասին օրենքով արգելվում է կեղծ տեղեկատվություն տարածելը: Նման հակաիրավական քայլի պարագայում հստակ նախատեսված են հետևանքներ: Բացի այդ Հայաստանի քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է լուրջ նյութական պատասխանաըվություն կեղծ տեղեկատվությամբ կամ վիրավորական արտահայտություններով  անձի արժանապատվությունը նվաստացնելու համար: Այժմ մենք քննարկում ենք իրավական բոլոր հնարավոր տարբերակները մեր հաճախորդների հեղինակությանը հասցված վնասի վերականգնման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ