Գյումրիի պոլիկլինիկայի տնօրենի նոր նշանակումը բացահայտում է հովանավորչական համակարգ. AntiCor


13:56 , 25 նոյեմբեր, 2025

168.am-ը գրում է․

Գյումրիում նոր թափ է առնում հովանավորչության և ազդեցությունների այնպիսի շղթա, որն աչքից չի վրիպում ոչ քաղաքացիական հասարակությանը, ոչ էլ տեղեկատվության ազատ շրջանառությանը հետևողներին։ AntiCor–ի ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ համայնքային կառույցներում տեղի ունեցող նշանակումները ոչ միայն անհասկանալի են մասնագիտական չափանիշներով, այլ նաև ձևավորում են կոռուպցիոն ռիսկեր ունեցող կայուն համակարգ։

Ո՞վ է Օնիկ Կիրակոսյանը և ինչու է նա մշտապես հայտնվում ազդեցության կենտրոնում

Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի նախկին վարորդ Օնիկ Կիրակոսյանը՝ հանրությանը հայտնի 2023-ի սկանդալային միջադեպից, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Օնիկ Կիրակոսյանն աջակցել է ընկերոջը, ով դաժան ծեծի էին ենթարկել մի քաղաքացու, այնուհետև նրան ստորացնելու նպատակով մտցրել էին շան բունը և կրակել նրա ուղղությամբ։ Հատկանշական է, որ այս դեպքով Օնիկ Կիրակոսյանն ամբողջությամբ արդարացվեց, իսկ նրա ընկերը մեղավոր ճանաչվեց։

Օնիկ Կիրակոսյանը կապվում է մի շարք իշխանական շրջանակների հետ․ նրա անունը հաճախ է հիշատակվում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների, այդ թվում՝ Սարիկ Մինասյանի մերձավորների հետ ունեցած սերտ կապերի համատեքստում։

Հանրային աղբյուրները մատնանշում են նաև նրա շարունակական շփումները Գյումրիում հայտնի անձանց, այդ թվում՝ հայտնի մի «վաշխառու»–ի հետ, որը Գյումրիում իշխանության ներկայացուցիչներին «տոկոսով փող տալու» միջոցով տևական ժամանակ է ունի լուրջ ազդեցություն, ինչն էլ իր հերթին լրջորեն խորացնում է կոռուպցիոն ազդեցությունների հավանականությունը համայնքային որոշումների վրա։

Ընտանեկան կապերը՝ համայնքային որոշումների հիմքում

Օնիկ Կիրակոսյանի մայրը՝ Սիրանուշ Ղուկասյանը, հանդիսանում է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենը։ Նրա պաշտոնավարման ժամկետը վաղուց էր լրացել, սակայն այն «անհասկանալիորեն» երկարացվել է Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի կողմից։

Հարցը դառնում է առավել կարևոր, երբ ուսումնասիրում ենք պոլիկլինիկայի ղեկավար կազմը․