ՈՒԵՖԱ-ն ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ


23:47 , 24 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

ՈՒԵՖԱ-ն ցավակցել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գրասենյակում Սիմոնյանի մահվան կապակցությամբ խոնարհվել է Ռուսաստանի դրոշը։

Նիկիտա Սիմոնյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» կազմում և 162 գոլով ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն է։ Նա «Սպարտակում»  չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ էլ նվաճել է Գավաթը։ 1956 թվականին ԽՍՀՄ-ի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատը» 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։ «Սպարտակի» հետ նա չեմպիոնական տիտղոսը նվաճել է երկու, իսկ գավաթը` չորս անգամ։