Խաչատրյան Արմենը դեռ չի հասկացել՝ ինչու է Հայաստանը դեմոգրաֆիական ճգնաժամի մեջ հայտնվել
15:42 , 24 նոյեմբեր, 2025
Արձագանքելով «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի այն նկատառմանը, որ 2 տարի ծառայությունը 1.5 տարի դարձելու վերաբերյալ նածագիծը հանրության համար հաճելի է, սակայն միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով անվտանգության տեսանկյունից կասկածելի՝ ՔՊ-ական Խաչատրյան Արմենն ասել է.«Մենք, բոլորս պետք է ուրախանանք, որովհետև վեց ամիս կրճատելով պարտադիր ժամկետային ծառայությունը՝ երիտասարդը շուտ կամուսնանա, շուտ երեխա կունենա, շուտ ուսում կստանա և վեց ամիս շուտ հարկ կվճարի»:
Այս պատասխանը հրաշալիորեն ցույց է տալիս «Միլիցա Արմենի» մտածելակերպի պարզունակությունը, եթե, իհարկե, այն ընդամենը վատ մտածված «կռուտիտ» չէ: Փաստորեն՝ Արմենը դեռ չի հասկացել՝ ինչու են Հայաստանում կարդիկ քիչ երեխաներ ունենում, ուշ ամունսանում, իսկ շատ հաճախ չեն էլ զույգավորվում: Երիտասարդները չեն ամուսնանում ոչ թե որովհետև ժամանակ չունեն, այլ որովհետև հաճախ չունեն բավարար եկամուտ, բնակարան կամ կայուն աշխատանք, և ենթադրել, որ վեց ամիս շուտ տուն վերադառնալը ուղիղ համեմատական կարող է լինել շուտ երեխա ունենալուն, նշանակում է լինել կա՛մ կատարյալ տգետ, կա՛մ «կռուտիտի» չկայացած վարպետ. երիտասարդները հետաձգում են երեխա ունենալը սոցիալական անորոշության պատճառով։
Այնպես որ՝ եթե ՔՊ-ականներն իսկապես ցանկանում են, որ մարդիկ շատ երեխաներ ունենան ու շուտ ամուսնանան, ապա պետք է ոչ թե ստեղծեն Հայաստանի համար անվտագային լրջագույն ռիսկեր, այլ որակապես նոր երկիր կառուցեն, որտեղ մարդիկ իրենց կզգան ապահով՝ ի վճակի լինելով իրենց կյանքը պլանավորել:
7 տարի է կառուցում են… «Արևտյան Ադրբեջան»: