Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին


21:54 , 22 նոյեմբեր, 2025

168.am-ը գրում է․

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 14-ին.  Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը նշել է, որ միջոցառման մյուս մանրամասները կհրապարակվեն առաջիկայում: