Արագածոտնի մարզում բախվել են «Ford Transit» ու «Լադա» մակնիշի մեքենաները. կա մեկ վիրավnր


20:26 , 22 նոյեմբեր, 2025

Այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 35 կմ հատվածում, հաղորդել է shamshyan.com-ը:

Բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 49-ամյա Յուրա Պ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 34-ամյա Անդրանիկ Ա․-ի վարած Լադա մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Անդրանիկ Ա․-ն, որը ամրակապված չլինելու պատճառով հայտնվել է մեքենայից դուրս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։