16:25 , 4 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը, Հայաստանի եւ Դանիայի հետ ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով հրավեր է ուղարկել բուլղարական «Լիտեքսի» 20-ամյա հարձակվող Սիմեոն Սլավչեւին: Այս մասին տեղեկացնում է sportal.bg-ն:
Սլավչեւը, ով Բուլղարիայի երիտասարդական հավաքականի անդամ է, վերջին շրջանում արդյունավետ խաղ է ցուցադրում ակումբի կազմում եւ արժանացել է նաեւ հավաքականի գլխավոր մարզչի ուշադրությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ