23:16 , 21 նոյեմբեր, 2025UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը հանդես է եկել վերջին հրապարակային հայտարարությամբ նորզելանդացի Դեն Հուկերի դեմ սպասվող մենամարտից առաջ։
Թեթև քաշային կարգի այս դիմակայությունը գլխավորելու է վաղը՝ նոյեմբերի 22-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք UFC-ի մրցաշարը։
Վերջին հայացքների մենամարտից անմիջապես հետո հայ մարտիկը վստահ հայտարարություն է արել.
«Ես պատրաստվում եմ ցույց տալ ապշեցուցիչ նոկաուտ, իսկ դրանից հետո կվերցնեմ իմ տիտղոսը»։
Արման Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 25 մենամարտ՝ տանելով 22 հաղթանակ։ Նորզելանդացու ակտիվում կա 24 հաղթանակ և 12 պարտություն։