Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են արդեն 9 օր. AntiFake.am-ի ողջ տեխնիկան առգրավված է արդեն 9 օր. Աստղիկ Մաթևոսյան


21:48 , 21 նոյեմբեր, 2025
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են արդեն 9 օր։
AntiFake.am-ի ողջ տեխնիկան առգրավված է արդեն 9 օր։ Լրատվականի գործունեության եռօրյա փաստացի դադարից հետո մեր աջակիցների շնորհիվ ձեռք բերված տեխնիկայի շնորհիվ մեր աշխատանքները շարունակվում են, բայց ոչ ամբողջ ծավալով։
Հայաստանում ազատ խոսքի դեմ, ազատ մեդիայի դեմ հետապնդումները շարունակվում են և այս պահին մենք այդ հետապնդումների ուղիղ թիրախում ենք։ Իհարկե սա էլ կանցնի, քանի որ սեղմված զսպանակը մի օր պայթում է։ Բայց այս ապօրինությունների մասին բարձրաձայնելն օգնելու է մոտեցնել այդ սպասված օրը։