Բաքվում Ռուբեն Վարդանյանի «գործով» հերթական նիստն է կայացել


21:26 , 21 նոյեմբեր, 2025

Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստն է կայացել Բաքվում։

Այսօրվա «նիստի» ժամանակ, ինչպես նախորդ անգամ, հարցաքննվել են այսպես կոչված տուժողները և վերանայվել են որոշ փաստաթղթեր։

Հաջորդ «դատական նիստը» նշանակված է նոյեմբերի 24-ին։