Կոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել
19:24 , 21 նոյեմբեր, 2025
Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ Կոտայքի մարզի Զովունի գյուղում տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ: Տեղեկությունն իրացվեց մարզի պարեկների հետ: Զովունու 30-րդ փողոցում թմրանյութի փաթեթ տեղադրելիս ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին Աբովյանի և Բյուրեղավանի բնակիչ 26-ամյա երիտասարդները: Աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 14 փաթեթ` ընդհանուր մոտ 27 գրամ քաշով: Նա ընդունել է, որ փաթեթներում մարիխուանա է, այն ձեռք են բերել համացանցի միջոցով և գումարի դիմաց պետք է տեղադրեին Զովունիում: Բյուրեղավանցի երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ: Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են: