Ուկրաինան կանգնած է դժվար ընտրության առաջ՝ կա՛մ արժանապատվության կորուստ, կա՛մ կարևոր գործընկերոջը կորցնելու ռիսկ․ Զելենսկի


19:25 , 21 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

Հիմա մեր պատմության ամենադժվար պահերից մեկն է։ Ուկրաինան կարող է շատ դժվար ընտրության առաջ կանգնել՝ կամ արժանապատվության կորուստ, կամ կարևոր գործընկերոջը կորցնելու ռիսկ (Միացյալ Նահանգներին), ասել է Զելենսկին Թրամփի խաղաղության ծրագրի մասին։

«Նրանք մեզանից պատասխան կսպասեն։ Չնայած ես պատասխան տվեցի 2019 թվականի մայիսի 20-ին, երբ հավատարմության երդում տալով Ուկրաինային՝ ասացի, որ խոստանում եմ պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը»,-նշել է նա։