16:00 , 4 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը դարձել է Ալբանիայի խորհրդականը Եվրամիությանն անդամակցելու հարցում, հաղորդում է The Independent-ը:
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ Բլերն անձամբ և ինքնակամ խորհրդատվություն կտրամադրի Ալբանիայի կառավարությանը: Նրա խոսքով՝ Բլերը միևնույն ժամանակ կօգտագործի քաղաքական անհավանական փորձը և պարգևատրում չի ստանա:
Խմբի աշխատակիցների ֆինանսավորումը, որոնք կաշխատեն Բլերի հետ, կիրականացնեն միջազգային հիմնադրամները:
Մամլո ասուլիսի ժամանակ Բլերը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելը ճիշտ ուղղություն է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկի համար: Ավելի վաղ Ալբանիայի անդամակցությունը մերժվել է կոռուպցիայի և հանցագործության դեմ ոչ բավարար պայքարի պատճառով: