17:46 , 21 նոյեմբեր, 2025
Պնդելով, թե իրենք չեն հանձնել Արցախը՝ Հայրապետան Մխոն պահանջել է հիմնավորել, փաստարկել այն պնդումը, որ հենց ՔՊ-ն է հանձնել Արցախը:
Փաստարկել, իհարկե, կարելի է երկար ու շատ հիմնավոր կերպով՝ մատնացույց անելով, թե ասենք ինչպես ՔՊ-ն, գալով իշխանության, հրաժարվեց ժառանգություն ստացած բանակցային հիմքերից, Նիկոլն էլ Արցախը հռչակեց՝ Հայաստան, ինչը թույլ տվեց Բաքվին հայտարարել, թե Հայաստանը հրաժարվել է փոխզիջումային պրոցեսից, իսկ պատերազմն էլ վարեցին այնպես, որ Էնվերի հոգին փառավորեն: Կամ կարելի է խոսել այն մասին, թե ինչպես Արցախի շրջափակման, հումանիտար ճգնաժամի ու սաստկացող վտանգի փուլում ՀՀ կառավարությունը միջազգային դատական մեխանիզմներով չպահանջեց ուժային ճնշում, հայտարարեց, որ Արցախի պաշտպանությունը ՀՀ օրակարգից դուրս է, ինչպես տառացիորեն Արցախը թողեցին անտեր ու նպաստեցին էթնիկ զտմանը՝ չհաշված Եվրոպայում Արցախը որպես Ադրբեջան հռչակելը, որից հետո միայն սկսվեց դժոխքը:
Բայց այստեղ մեկ այլ հարց է կարևոր՝ ո՞ւմ է Մխոն հավի, էշի կամ ասենք հողաթափիկ ինֆուզորիայի տեղ դրել, մի՞թե կարծում է, թե կարող են իրականությունը ձևախեղել ու քաղաքական պատսպանատվությունից խուսափել: Միայն Նիկոլի կողմից մի քանի անգամ արված ինքնախոստովանությունները բավական են, որ մխոները հավերժ բերդերում փտեն: Երևի կարծում են, թե մարդիկ հավի հիշողություն ունեն, երևի ոգևորվել են Մեխակյան Արգիշտիկի հաղթանակից՝ միաժամանակ շատ լավ իմանալով,որ այդ հաղթանակը երբեք չէր լինի, եթե չլիներ վարչական ռեուրսների անխնա գործադրումը:
Արձանագրենք՝ իշխանությունները հասարակությանը մարդատեղ չեն դնում, իսկ չեն դնում, քանի որ կարծում են, թե գտել են հայերին մանիպուլացնելու հավերժական բանաձևը: