16:12 , 21 նոյեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Հայաստանը ժողովրդավարական երկիր է և օրենսդրությամբ սահմանված է իրավունք մասնակցելու բոլոր քաղաքական գրանցված ուժերին համապետական ընտրություններում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով հարցին՝ ո՞ւմ է առնչվում ըստ վարչապետի երեկվա՝ կապված 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական վերնախավի այն անդամները, ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը և այն թակարդի մեջ են պահել, պետք է հեռացվեն պաշտոնից և տեղ չունենան երկրի քաղաքական կյանքում, արված հայտարարությունը:
Հարցին՝ գուցե, ՔՊ-ի համար առավել հեշտ է վարկաբեկված, խոցելի քաղաքական ուժերի հետ գնալ ընտրությունների, հաղթել և նոր մտածել քաղաքական դաշտը մաքրելու մասին, ԲՏԱ նախարարը պատասխանել է. «Նաև այդպես։ Դրա համար է նաև մեր ցավը, որ ընդդիմադիր դաշտում ավելի արագ չեն ընթանում առողջացման տեմպերը, որովհետև ինձ համար անձնապես գերադասելի է պարտվել առողջ քաղաքական ուժի, որի դեպքում երկրի կառավարումն էլ ավելի արդյունավետ կիրականացվի, քան հավերժ մրցել արդեն իսկ լճացած, հեղինակազրկված, բարեփոխումներ բերելու և կյանքի որակը բարձրացնելու ունակություն չունեցող քաղաքական ուժերի հետ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: