Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբը կողմնորոշվել է կազմի հարցում


15:53 , 4 հոկտեմբեր, 2013

Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբը կողմնորոշվել է կազմի հարցումPanorama.am-ը գրում է.

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն Բելառուսի ու Վրաստանի ընտրանիների հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին:

Թիմում միակ նորեկը նախկինում երիտասարդական հավաքականում հանդես եկած Ալբերտո Մորենոն է, ով ներկայացնում է «Սևիլիա» ակումբը: Կազմ են վերադարձել Խուանֆրան Տորրեսը և Հերարդ Պիկեն, իսկ անցած ամսին առաջին անգամ հավաքական հրավիրված Նաչո Ֆեռնանդեսն այս անգամ չի հայտնվել հայտացուցակում:

Դարպասապահներ` Կասիլյաս, Ռեյնա, Վալդես:
Պաշտպաններ` Արբելոա, Խուանֆրան, Պիկե, Ալբիոլ, Ռամոս, Մոնրեալ, Ա. Մորենո:
Կիսապաշտպաններ` Բուսկետս, Մ. Սուարես, Խավի, Ինյեստա, Կոկե, Իսկո, Պեդրո, Նավաս, Ֆաբրեգաս, Մատա, Սիլվա:
Հարձակվողներ` Նեգրեդո, Վիլյա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ