12:11 , 21 նոյեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Տպավորություն է, որ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ դատարանի որոշումը կիրառվում է հատկապես պատժելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Տեսանք՝ կալանքը՝ տնային կալանքով փոխարինելու, կամ՝ տնային կալանքները վարչական հսկողությամբ փոխարինելու փոխարեն կին քաղաքական բանտարկյալի նկատմամբ դատարանը կայացրեց ևս 3 ամսով կալանքի որոշում»,- նշել է նա:
Պատգամավորի դիտարկմամբ՝ գրեթե 5 ամիս Լիդիա Մանթաշյանի տեսակցությունները՝ այդ թվում նաև պատգամավորների հետ, սահմանփակված են: Նրա խոսքով՝ սա այլ կերպ, քան՝ պատիժ, գնահատել չի կարելի:
Հարցին՝ ինչն է պատճառը դատարանի կողմից նման խիստ պատիժ սահմանելը, պատգամավորը պատասխանեց. «Երեկ, Լիդիան իր խոսքում նշել է, որ տեղեկություններ է պարունակում որևէ պետական պաշտոնյայի նկատմամբ: Միջադեպ է եղել պետական պաշտոնյայի հետ, և դրանով պայմանավորված են նրան պատժում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: