Իրանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցը կրճատող գծի շինարարությունը մեկնարկում է. Sepah Pasdaran


10:12 , 21 նոյեմբեր, 2025

Իրանը սկսում է ռազմավարական նշանակություն ունեցող Մարանդ-Սորայա երկաթուղային գծի շինարարությունը, հաղորդում է Sepah Pasdaran թելեգրամյան ալիքը: 220 կիլոմետրանոց երկաթուղային գիծը կկրճատի Իրանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցը:

Ինչպես նշում է աղբյուրը, այդ նախագիծը Մետաքսի ճանապարհի հարավային մասը կվերածի լիարժեք երկաթուղային միջանցքի՝ Չինաստանից դեպի Եվրոպա շարունակական երկաթուղային ցանց ապահովելով: