15:35 , 4 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆրանսիական «Նանտ»-ի 24-ամյա կիսապաշտպան Լյուկա Դոն Twitter-ի իր էջում գրել է, որ երազում է ունենալ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ոտքերը:
«Տվեք ինձ Մխիթարյանի ոտքերը, խնդրում եմ»,- գրել է ֆուտբոլիստը: Այս մասին տեղելացնում է «Новое Время»-ն:
Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում կայացած Մարսելի «Օլիմպիկ»-ի դեմ խաղում Մխիթարյանը վազել էր 11.99 կմ, ինչը գերազանցում էր այդ ցուցանիշով մրցակցի կազմում առաջին տեղում գտնվող Անդրե Այուի ցուցանիշը (11.37 կմ):
«Բորուսիա»-ի կազում այդ խաղում ամենաշատը վազել էր Լարս Բենդերը՝ 13.25 կմ: