Իմ սիրունիկը լավ է, պարզապես դեռ փոքր է դուրս գրվելու համար․ Լուսինե Թովմասյանը մանրամասներ է հայտնել վաղաժամ ծնված 3-րդ երեխայի մասին


00:43 , 21 նոյեմբեր, 2025

Օրեր առաջ ծնվեց մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանի երրորդ երեխան։ Լուսինեն ինստագրամյան իր էջում հայտնել էր, որ երեխան ծնվել է ժամանակից շուտ՝ 34-րդ շաբաթում։

Այսօր մոդելն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում մանրամասներ է հայտնել փոքրիկի առողջական վիճակի մասին․ 

« Իմ սիրունիկը լավ է, պարզապես դեռ մի փոքր փոքր է դուրս գրվելու համար։ Պետք է մի քիչ զինվենք համբերությամբ և սպասենք, որ քաշ հավաքի ու ավելի ուժեղանա։

Երբեք ոչինչ պետք չէ պլանավորել, ամեն ինչ լինում է այնպես, ինչպես պետք է լինի․․․»։