Warner Brothers-ը դատի է տվել Թուրքիայի հավաքականի հարձակվող Քերեմ Աքթյուրքօղլուին


23:54 , 20 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

Warner Brothers-ը դատի է տվել Թուրքիայի հավաքականի և «Ֆեներբախչեի» եզրային հարձակվող Քերեմ Աքթյուրքօղլուին։

Habertürk-ի և այլ թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հոլիվուդյան հեղինակավոր ընկերությունը դատական հայց է ներկայացրել ֆուտբոլիստի դեմ՝ «Հարի Փոթեր» ֆիլմաշարի տեսողական և աուդիո տարրերի չարտոնված օգտագործման համար։ Հայցը ներկայացվել է Ստամբուլի քաղաքացիական դատարան, և դրան կցվել են Աքթյուրքօղլուի սոցիալական ցանցերի էջերից վերցված նյութերը։

27-ամյա ֆուտբոլիստին երբեմն անվանում են «Կախարդ» և «Քերեմ Փոթեր»։ Նա իր գոլերը տոնում է՝ փայտիկով կախարդանք կատարող հերաշագործի նաման, ինչպես «Հարի Փոթեր» ֆիլմաշարում, որի իրավունքները պատկանում են ամերիկյան ընկերությանը։

Warner Bros.-ը իր հայցում նշել է, որ բազմաթիվ տերմիններ, ինչպիսիք են «Հարի Փոթերը», «Հոգվարթսը» և «Գրիֆինդորը», որոնք Թուրքիայի արտոնագրերի մեջ ևս գրանցված ապրանքանիշերի գրասենյակում։ Ընկերությունը շեշտել է, որ այս ապրանքանիշերն օգտագործվում են գրքերից և ֆիլմերից դուրս ևս և ունեն բարձր առևտրային արժեք։

Բացի այդ, Աքթյուրղօքլուն իր անձնական սոցիալական էջերում օգտագործել է նաև այս կինոաշխարհի երաժշտությունը։

Warner Bros.-ը պնդում է, որ Աքթյուրղօքլուն խախտել է հեղինակային իրավունքը՝ այդ տարրերը առանց թույլտվության կիրառելով։ Ընկերությունը դատարանին խնդրել է ուսումնասիրել ֆուտբոլիստի Instagram-ի և X-ի հրապարակումները։