Զելենսկին ստացել է ամերիկյան կողմի մշակած խաղաղության ծրագրի նախագիծը և այն կքննարկի Թրամփի հետ


21:18 , 20 նոյեմբեր, 2025

Զելենսկին ստացել է ամերիկյան կողմի մշակած խաղաղության ծրագրի նախագիծը և այն կքննարկի Դոնալդ Թրամփի հետ, հայտնում են Ուկրաինայի նախագահի գրասենյակից:

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ ԵՄ ոչ մի երկիր չի մասնակցել Թրամփի՝ Ուկրաինայի հարցի կարգավորման առաջարկների մշակմանը։