Նիկոլն ասել է, թե ինչ է իրեն պատվիրել Էրդողանը


16:16 , 20 նոյեմբեր, 2025
Լրագորղների առաջ ելույթ ունեցող Նիկոլը հայտարարել է, որ 2026թ. խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը՝ նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որ ՀՀ-ն առաջնորդել են դեպի թակարդ ու պահել թակարդում, պետք է դուրս մղվեն ու այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան: «Սա իմ կարծիքն է, և համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա»,-ավելացրել է Հայաստանը Թուրքիայի տակ գցած Նիկոլը:

Նիկոլը փատացի բացահայտել է, թե ինչ է իրեն պատվիրել Էրդողանը կամ նրա տարածաշրջանային շահերը սպասարկող արևմտյան այն ուժերը, որոնք հեղինակեցին 2018-ի ողբերգությունը՝ տարածաշրջանը վերաձևելու, ՌԴ-ին դուրս մղելու ու Թուրքիայի գերիշխանությունը մինչև Չինաստանի սահմաններ հաստատելու: Ընդ որում՝ Նիկոլը ձևականություններ չի էլ արել՝ թերևս մտածելով,որ իմաստ չունի:

Նիկոլի առաջ խնդիր են դրել ռուսամետ ուժերի հարցերը լուծել այնպես, որ 2026-ին նույնիսկ ընդդիմադիր դաշտում այդ ուժերը տեղ չգտնեն: Հենց այդ պատճառով է, որ Նիկոլը դիմում է ռեպրեսիաների. հասկանում է՝ ժողովրավարական մեթոդներով խնդիրը լուծել չի ստցվի, ուստի Արևմւոտքի «դաբրոյով» անցել է գործի:

Նիկոլի միակ զենքը մնացել է բռնի ուժը, որի ազատ կիրառման հարցում նա քարտ-բլանշ է ստացել Արևմուտքի կողմից՝ ոտնահարելով ժողովրդավարության տարրական սկզբունքները: