Թունյան Բաբոյի ականջին ծիտիկնե՞րն են շշնջացել այս մասին
15:41 , 20 նոյեմբեր, 2025
Հարցին՝ ինչո՞ւ է ՔՊ-ն հայտարարում, որ Գյումրիի ընտրությունները պետք չէ համարել համապետականի ստուգատես, մինչդեռ Վաղարշապատում ացնկացված ընտրույունները Նիկոլը հռչակել է՝ 2026-ի հաղթանակի նախերգանք, Նիկոլի թիմակից Թունյան Բաբոն պատասխանել է.«Օրինակ՝ ես իմ սեփական կարծիքն եմ ասում՝ այո, Գյումրիում մեր պարտությունը պետք չէր կապել 26 թվականի հետ, որովհետև 26 թվականին մենք պարտոթյուն չենք կրելու»:
Հետաքրիքր է՝ ծիտիկնե՞րն են շշնջացել Բաբոյի ականջին այդ մասին, թե՞ Էրդողանն է երաշխավորել, իսկ գուցե բաբոները վստահ են, որ իրենց տերերն ավելի հզո՞ր կգտնվեն,քան այն աշխարհաքաղաքական բևեռը, որի դեմ գործողություններ է անում Նիկոլը՝ կտրելով մեր վզին իբր փաթաթած թոկը: ՔՊ-ի հույսն ակնհայտորեն ուկրաինական պատերազմն է. որքան երկար այն տևի, այնքան ՌԴ-ն կհյուծվի՝ կորցնելով հարակից տարածաշրջաններում իր ազդեցությունը: Եթե Կովկասից ՌԴ-ն վերջնականապես նահանջի, ապա բնավ էական չէ, թե Նիկոլի հանրային վականիշը որքան կկազմի. թիվը կնկարեն, Էրդողանն էլ կպեչատի:
Ահա սա է բաբոների հույսը մի դեպքում, երբ նրանք Հայաստանը հռչակում են՝ ժողովրդավարության բաստիոն: