15:08 , 4 հոկտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ պարենամթերքի պիտակների ընթերցանությունը նվազեցնում է ճարպակալման ռիսկը, և առաջին հերթին` կանանց մոտ:
Նրանց տվյալներով` սննդամթերքի բաղադրությանը ծանոթացող կանայք գրեթե 4 կգ-ով ավելի պակաս քաշ ունեն, քան նրանց ոչ հետաքրքրասեր ընկերուհիները:
Մասնագետները հարցում են անցկացրել 25 հազ. մարդու շրջանում. Պարզվել է, որ տղամարդկանց 58% տոկոսը հաճախ կամ միշտ է հետաքրքրվում պիտակի վրա առկա տեղեկատվությամբ, կանանց մոտ այդ ցուցանիշը 74%-ի է հասնում: Բացի այդ, պիտակները ընթերցում են հիմնականում նրանք, ովքեր բնակվում են քաղաքում (49%), ունեն միջին (40%) կամ բարձրագույն (17%) կրթություն: