Դավիթ Բեկ փողոցում հրդեհ է բռնկվել «Dodge» մակնիշի ավտոմեքենայում
22:48 , 19 նոյեմբեր, 2025
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 95 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ կժամաներ Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ «Dodge» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը, քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Սարգիս Գրիգորյանը ու Ռուստամ Խալաթյանը։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի ինքնությունները և դեպքի հանգամանքները։