Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 21099»-ը, «Ford»-ը ու «Opel»-ը․ կա 5 վիրшվոր


21:09 , 19 նոյեմբեր, 2025
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի, «Ford» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, «ՎԱԶ 21099»-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած):