ՔՊ-ական Ղազարյան Ալխասը չի կարողացել հոդաբաշխ բացատրություն ներկայացնել


17:11 , 19 նոյեմբեր, 2025
ՔՊ-ական Ղազարյան Ալխասը, որը, թութակելով Նիկոլին, պնդել է՝ Վաղարշապատի ընտրությունները համապետական ընտրությոնների փոքր մոդելն էին, այդպես էլ չի կարողացել բացատրել, թե ինչու է այդպես կարծում՝ հայտարարելով, թե ՔՊ-ն Վաղարշապատում կոնկրետ աշխատանք էր տարել՝ սկսած քարոզարշավի կազմակերպման ձևից մինչև կուսակցականների համախմբում ու ծավալած գործունեության ներկայացման ձև:

Բնական հարց է առաջանում՝ իսկ այլ համայնքներում կամ հենց կոնկրետ Գյումրիում ՔՊ-ն բավարար աշխատանք չէ՞ր տարել, թե՞ Գյումրիի ընտրություններն իրենց նշանակությամբ ավելի կարևոր չէին, քան Վաղարշապատինը: Ամեն ինչ արել էին, որ Սարիկը հաղթի, բայց արդյունք չեղավ, թե՞ խնդիրն այն էր, որ Սարիկը չէր թաքցրել ՔՊ-ի լոգոն ու որոշ խորամանկությունների չէր դիմել՝ հակառակ Մեխակյան Արգիշտիկի:

Հետևություն՝ Վաղարշապատի ընտրությունները որպես համապետականի մինի մոդել հռչակողներն իրականում փորձում են քարոզչական մանիպուլյացիայի դիմել՝ ստեղծելու տպավարոթյուն, թե ՔՊ-ի հեղինակությունը բարձր է ամբողջ երկրում: Մինչդեռ իրենք էլ չեն հավատում, որ հաղթանակ հնարավոր էր, մինչդեռ շատ լավ գիտեն, որ արհեստական խոշորացման շնորհիվ էր նաև, որ հնարավոր դարձավ հաղթանակ գրանցել: