Երբեք, երբեք ու երբեք DOMUS - ից գնումներ չանեք. քաղաքացին ահազանգում է
16:08 , 19 նոյեմբեր, 2025
❗️❗️❗️Երբեք, երբեք ու երբեք DOMUS - ից գնումներ չանեք:
Գնված ապրանքը ժամանակին չեն առաքի: Դուք ստիպված եք լինելու օրական 100 անգամ զանգահարել ու որևէ հոդաբաշխ բացատրություն չստանալ:
Ի վերջո, եթե բախտներդ բերի ու ապրանքը մի օր առաքեն՝ չզարմանաք, եթե պարզվի, որ սխալ ապրանք են առաքել:
Իրենց իսկ սխալը ուղղելու համար կասեն՝ 2-3 օր սպասեք (պարզ է չէ՞, թե 2-3 օրն արդյունքում քանի օր է դառնալու):
Երբ էս իրավիճակից փորձեք փոքր ինչ քիչ նյարդերի կորստով դուրս գալ և ինքներդ գնաք ապրանքի հետևից՝ ձեր հետ պարտադիր վալերյանի հաբեր վերցրեք, քանի որ կինոն էդտեղ էլ է շարունակվելու: