Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են. Պեսկով


16:56 , 19 նոյեմբեր, 2025

168.am-ը գրում է․

Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են, հայտարարել է Պեսկովը։

«Լեհաստանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակումը ոչ մի կապ չունի առողջ բանականության հետ։ Կարելի է միայն ափսոսանք հայտնել», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նա նշել է, որ Լեհաստանի երկաթուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են և մերկապարանոց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հետ է կանչել Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության վերաբերյալ իր համաձայնությունը։