23:12 , 18 նոյեմբեր, 2025
Սիրելի հայրենակիցներ, հայտնում եմ որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ես և Վահագն Ալեքսանյանը վերանշանակվել ենք Կուսակցության Վարչության նախագահի տեղակալի պաշտոններում։ Այս մասին գրել է Գևորգ Պապոյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում Կուսակցության Վարչության Նախագահին կուսակցական այս պատասխանատու պաշտոնը կրկին ինձ վստահելու համար, իսկ մեր Կուսակցականներին և համակիրներին խոստանում եմ առավելագույն ջանքեր գործադրել Կուսակցության զարգացման, գաղափարների տարածման և ծրագրերի իրականացման գործում՝ հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության և խաղաղության ու ժողովրդի իշխանության ամրապնդման»,-գրել է նա։