Էրիխ Մարիա Ռեմարկ. լավագույն քաղվածքները գրքերից


14:26 , 4 հոկտեմբեր, 2013

Էրիխ Մարիա Ռեմարկ, հայտնի գերմանացի գրող։ 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից։ Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (1929), «Երեք ընկեր» (1936), «Հաղթական կամար» (1945) և այլն։ Առաջ է քաշել «կորած սերունդ» գրական հասկացությունը։


Երջանկություն

Սեր

  • Նա ուզում է, որպեսզի մնանք ընկերներ: Իսկ ինձ մնում է միայն փոխել սերը ընկերությամբ կամ անհետանալ նրա կյանքից առհավետ: Ես ընտրում եմ երկրորդը: Ինչու՞: Որովհետև այդպես էլ պետք է լինի… Հնարավոր չէ բնակվել ամբողջովին այրված և ածխացած տանը:
    -Ոչ, – արագ ասաց տղան.- միայն ոչ դա: Մնալ ընկերնե՞ր: Աճեցնել փոքրիկ բանջարանո՞ց զգացմունքների հանգած լավայի վրա: Ոչ, դա իմ և քո համար չէ: Այդպես պատահում է միայն փոքրկի ինտրիգներից հետո՝ այն էլ հիմնականում դա բավական կեղծ է լինում: Սերը չեն կեղտոտում ընկերությամբ: Վերջ, ուրեմն վերջ: Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է: Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է: Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել: Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: 

  •  Մարդ

  • Ինչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից… Եվ ինչը՞ կարող է դրանից ավելի լինել…
  • Ինչ մարդ մոռանում է, հետագայում դրա կարիքը զգում է ամբողջ կյանքում: 
  • Երբ մարդ մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում, իսկ երբ կենդանի է, ոչ ոք նրանով չի հետաքրքրվում…
  • Մարդը մեծ է իր մտահաղացումերով, սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ: Դրանում է մեր և դժբախտությունը, և հմայքը: 
  • Երբ մարդ կյանքում գրեթե ոչինչ չի ունենում, ամեն չնչին բանին սկսում է մեծ կարևորություն տալ: 
  • Կանայք

    Կյանք

    Հետաքրքիր փաստեր Ռեմարկի կյանքից

    • Ռեմարկի իսկական անունը Էրիխ Պաուլ Ռեմարկ է: Նա անումը փոխել է մոր մահից հետո` 1918 թվականին:
    • Ռեմարկը այնքան էր ամչում իր առաջին հրատարակչության համար («Երազների դասականը), որ ինքն ամբողջությամբ գնեց բոլոր գրքերը
    • «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» վեպը Ռեմարկը գրել է 6 շաբաթվա ընթացքում