Ռուսական անօդաչուների հшրձակման հետևանքով ուկրաինական Իզմայիլ քաղաքում թուրքական նավ է խnցվել


00:02 , 18 նոյեմբեր, 2025

Ուկրաինայի Օդեսայի մարզում՝ Դանուբ գետի վրա գտնվող Իզմայիլ քաղաքի նավահանգստում, ռուսական անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել հեղուկ գազ տեղափոխող լցանավում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը։

Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել ORINDA անվամբ լցանավը, որը գործում է թուրքական դրոշի ներքո։ Լցանավում գտնվել է 16 հոգանոց անձնակազմ, որը ամբողջությամբ տարհանվել է։ Տուժածներ չկան։

Հրկիզված լցանավում առաջացած պայթյունի վտանգի պատճառով Ռումինիայի իշխանությունները հրահանգել են տարհանել Դանուբի մյուս ափին գտնվող Պլաուրու և Չատալկիո գյուղերի բնակիչներին, որոնք անմիջապես հարևան են Իզմայիլի նավահանգստին։

Ուկրաինական կողմը մինչ այժմ մանրամասներ չի հրապարակել վնասների և հարձակման ընդհանուր հետևանքների վերաբերյալ։