Սերգեյ Շոյգուի դեմ մшհափորձը կանխվել է


23:37 , 17 նոյեմբեր, 2025

ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է, որ դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը, թիրախը եղել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր, որ բացահայտել է ահաբեկչական հարձակում, բայց չէր նշել, թե կոնկրետ ում էին թիրախավորել ահաբեկիչները։

Ռուսական TASS լրատվականն էլ հայտնում է, որ մեղադրյալները տեղադրել էին տեսախցիկներ՝ Շոյգուի տեղաշարժին հետևելու համար։