Անգլիայում մուսուլման աշակերտներին հեռացրել են դպրոցից չսափրվելու համար


14:18 , 4 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Լանկաշիր դքսությունում՝ Աքինգտոն քաղաքում, միջնակարգ դպրոցում մուսուլմանական ընտանիքից 2 դեռահասի արգելել են դասերի գնալ, քանի որ նրանք հրաժարվել են սափրել իրենց մորուքները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Իսլամ քարոզիչների մեծամասնության կարծիքով՝ մորուք ունենալը պարտադիր է ամեն մուսուլմանի համար, իսկ այն սափրելն արգելված է:

Սակայն ըստ դպրոցի տնօրեն Խավիեր Բոուերսի՝ խոսքը դեռահասների կրոնական հավատի մասին չէ: Աշակերտներին հեռացնում են դպրոցից բոլոր դեպքերում, երբ նրանք խախտում են համազգեստի սահմանված կարգը և աշակերտներին ոչ համապատասխան տեսքով են գնում դպրոց: 

Կաթոլիկական դպրոցում խիստ կանոններ են գործում աշակերտների արտաքին տեսքի վերաբերյալ. աշակերտները պարտավոր են կրել դպրոցական միասնական համազգեստ, արգելվում են ցանկացած զարդ ու դիմահարդարում, տղաները պետք է լինեն սափրված ու կոկիկ: