Նոյեմբերի 17-24-ը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան


23:59 , 15 նոյեմբեր, 2025

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրոն Լևոն Ազիզյանը հայտնում է․

«Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-24-ը կանխատեսվում է նորմայից բարձր 1-3 աստիճան, իսկ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը նորմայից բարձր՝ 3-6 աստիճան:

Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)»։