Ուկրաինային կարելի է համոզել դադարեցնել հակամարտությունը, քանի որ այն այլևս ինքնիշխան երկիր չէ. Օրբան


22:49 , 15 նոյեմբեր, 2025

Ուկրաինական հակամարտության կողմերը ներկայումս չեն ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Ուկրաինային ավելի հեշտությամբ կհամոզեն դա անել, քանի որ այն անկախ չէ և հույսը դնում է արևմտյան երկրների վրա, իսկ ժամանակը դեռևս Ռուսաստանի օգտին է, հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ТАСС-ի փոխանցմաբ։

Նա ընդգծել է, որ մյուս երկրները պետք է շարունակեն իրենց ջանքերը՝ համոզելու Ուկրաինային և Ռուսաստանին խաղաղություն կնքել։

«Ուկրաինայի դեպքում դա ավելի հեշտ է, քանի որ այն այլևս ինքնիշխան երկիր չէ», - ասել է Հունգարիայի վարչապետը։