Ուկրաինային տրամադրվող գումարն օգնում է կnռումպացված պաշտոնյաներին, այլ ոչ թե նրա պաշտպանությանը․ Իտալիայի փոխվարչապետ


00:11 , 15 նոյեմբեր, 2025

Ուկրաինային տրամադրվող գումարն օգնում է կոռումպացված պաշտոնյաներին, այլ ոչ թե նրա պաշտպանությանը, ասել է Իտալիայի փոխվարչապետը։

«Կոռուպցիոն սկանդալներ են ի հայտ գալիս, որոնց մեջ ներգրավված է Ուկրաինայի կառավարությունը, ուստի ես չէի ցանկանա, որ իտալացի աշխատողների և թոշակառուների գումարները օգտագործվեն կոռուպցիան խթանելու համար։

Ես չեմ կարծում, որ ավելի շատ զենք ուղարկելը կլուծի խնդիրը։ Կարծում եմ, որ վերջին ժամերին տեղի ունեցողը, այդ թվում՝ ռուսական զորքերի առաջխաղացումը, մեզ ասում է, որ պատերազմի ավարտը բոլորի շահերից է բխում, և առաջին հերթին՝ Ուկրաինայի», - հավելել է Մատեո Սալվինին՝ ըստ Reuters-ի։