15:10 , 14 նոյեմբեր, 20252025 թվականի նոյեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռ.Թաթուլյանը:
Tert.am-ի հարցմանն ի պատասխան, ասել են Գլխավոր դատախազությունից։
Ռ.Թաթուլյանն արգելանքի չի վերցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով: