Ձերբակալվել է «Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանը


11:08 , 14 նոյեմբեր, 2025
Առավոտից գործընկերները չեն կարողանում կապվել «Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանի հետ։ Հավանաբար նրան նույնպես ձերբակալել են լրատվականի գործունեությունը դադարեցնելուն ուղղված ռեպրեսիայի շրջանակներում
ԼՐԱՑՈՒՄ- 10:39. Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։ Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում, ու շուտով տեղափոխելու են Երևանի քննչական (Պարույր Սևակ փողոց):