13:04 , 4 հոկտեմբեր, 2013
«Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից»,- այսպիսի հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևը մտադիր Է վաղը գնալ օդանավակայան և ձվեր ու պոմիդորներ նետել Ստրասբուրգից վերադարձող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ: