Նիկոլին հաճույք պատճառելու տեխնիկան Լուլուն լավ է յուրացրել


16:01 , 13 նոյեմբեր, 2025
Մեկնաբանելով Արդբեջանից հնչող այն հայտարարությունները, որ շուտով «Արևմտյան Ադրբեջան» են շտապելու թուրքերը՝ վերաբնակվելու այստեղ իրենց ամբողջ ազգուտակով՝ ՔՊ-ական Լուլուն հայտարարել է, թե այդ հայտարարություններից բխող վտանգ չի տեսնում: Այդ հայտարարոթւունները, ըստ Լուլուի արվում են Արդբեջանի ներքին լսարանի համար, իսկ թուրք որևէ պատգամավորի հայտարարություն կամ քայլ համարել պետական քաղաքականություն, չի կարելի, քանի որ Հայաստանի ընդդիմադիր պատգամավորներն էլ իրենց սեղաններին են դնում Արցախի դրոշները: «Ճիշտ այնքան վտանգ եմ տեսնում, որքան որ Ադրբեջանի հանրապետութան պատգամավորները տեսնում են վտանգ, երբ որ ՀՀ Ազգային ժողովում դրված է Արցախի պետական դրոշը»,-մասնավորապես՝ ասել է Լուլուն:

Ընդդիմության պատգամավորների սեղաններին դրվող Արցախի դրոշի մասին Լուլուի խոսքը պատահական չէ. նա դա «պլեճ է արել» Նիկոլից, և քանի որ ամեն կերպ փորձում է ցույց տալ նրան իր նվիրվածությունը, Նիկոլի բառուբանով ու ակնարկներով փորձել է «լվանալ նրա երեսը». Նիկոլին հաճույք պատճառելը Լուլուն համարում է իր կյանքի գլխավոր միսիան, քանի որ դրա շնորհիվ ոչ միայն հարստանում է կամ իրեն կարևոր զգում, այլև կարողանում է չեզոքացնել սեքսուալ բնույթի կոմպրոմատներից բխող իր համար մեծ վտանգը:

Մինչդեռ իրականությունն այն է, որ ադրբեջանցիները որևիցե անհանգստանալու պատճառ չունեն. քանի դեռ Նիկոլն է Հայաստանի ղեկավարը, այդ դրոշներին վերապահված է ընդամեը սուվենիր լինելու ճակատագիրը և ոչ ավելին, իսկ ահա ադրբեջանցի որևէ պատգամավորի խոսույթ կամ գործողություն չի կարելի պատահական համարել. նրաց բոլորին անձամբ Իլհամն է «ռուլիտ անում» ու պատվիրում՝ ինչ խեսել, ինչ ուղերձներ հղել հայերին ու աշխարհին: Այնպես որ՝ լուլուները չեն կարող հայ հանրության «գլխի տակ փափուկ բարձ դնել»: