Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ


16:29 , 13 նոյեմբեր, 2025

Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես բնակավայրում նոյեմբերի 14-ին ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։