15:26 , 13 նոյեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Դուք պետք է հասկանաք, որ այսօր, այս վերջին հինգ տարիների ընթացքում Ազգային Ժողովի իշխող խմբակցությունը մենակ ապահովում է Ազգային Ժողովի ամբողջ աշխատանքը, ընդդիմադիր ներկայացուցիչները գրեթե նիստերին չեն գալիս կամ գալիս են մի քանի հոգով, երբ ելույթ են ունենում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր առավոտյան քվորում չկար, որի պատճառով նիստը ուշ սկսվեց, մինչդեռ ԱԺ նիստերի դահլիճում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրենք նաև չեն մասնակցում միջազգային միջոցառումներին միջազգային հարթակներում, և մենք մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում։ Ընդամենը 10 րոպե ուշացում է եղել։ Մենք 4 կին պատգամավոր ունենք, որոնք նորածին բալիկներ ունեն, տիկին Դավոյանը հիմա այստեղ չէ, Սոնա Ղազարյանը պուճուր բալիկ ունի, Մարիամ Պողոսյանը պուճուր բալիկ ունի, տիկին Տիգրանյանը բալիկ ունի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: